Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Էտինգեր. «Ռուսաստանը գազի միջոցով ճնշում չի գործադրի Արևմուտքի վրա»

26.08.2014, 15:00
Էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը կարծում է, որ դժվար թե Ռուսաստանը գազն օգտագործի որպես քաղաքական գործիք, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bild թերթին:
Էտինգեր. «Ռուսաստանը գազի միջոցով ճնշում չի գործադրի Արևմուտքի վրա»
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը կարծում է, որ դժվար թե Ռուսաստանը գազն օգտագործի որպես քաղաքական գործիք, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bild թերթին:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը էներգետիկ մատակարարումը քաղաքականության գործիք կդարձնի», - հայտարարել է Էտինգերը:

Միաժամանակ եվրահանձնակատարը հոկտեմբերին կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովին պատրաստվում է ներկայացնել Ռուսաստանից գազի մատակարարման ամբողջական դադարեցման հնարավոր հետևանքների վերլուծությունը, հաղորդում է Փրայմը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, այժմ վեց եվրոպական երկրներ ամբողջովին կախված են Ռուսաստանից իրականացվող գազի մատակարարումներից: Այդ երկրներից չորսը գազը ստանում են Ուկրաինայի միջոցով:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում գտնվող գազի պահեստարանները լցված են գրեթե կեսով:

Մինսկում նախատեսված Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հանդիպումը Էտինգերը «լավ նշան» է համարել:

«Շտապ փոխզիջում է անհրաժեշտ», - հայտարարել է նա: Սակայն առաջին հերթին պետք է պայմանավորվածություն ձեռք բերել հրադադարի ռեժիմի մասին, նշել է եվրահանձնակատարը:-0-