Սիրիայի հակամարտությունը միջկրոնական բնույթ է ձեռք բերում. Լավրով
29.05.2013,
14:24
Սիրիական հակամարտությունը գնալով միջկրոնական բնույթ է ստանում, ինչը սպառնում է տարածաշրջանի կայունությանը, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Սիրիական հակամարտությունը գնալով միջկրոնական բնույթ է ստանում, ինչը սպառնում է տարածաշրջանի կայունությանը, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Հակամարտությունը գնալով ավելի վստահորեն միջկրոնական բնույթ է ստանում, ինչը իսլամական աշխարհի ներսում առկա հակասությունների խորացման և այդ տարածաշրջանում բնակվող ոչ մահմեդական խմբերի համար լուրջ սպառնալիքներ է կրում»,– ասել է նա` նշելով, որ այդ պատճառով Ռուսաստանը այլ միջոցներ չի տեսնում հակամարտությունը լուծելու համար, քան խաղաղության համաժողով գումարելու ճանապարհը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
Սիրիայի վերաբերյալ համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ, որը պետք է 2012թ.–ի հունիսի 30–ին Ժնևում կայացած հանդիպման շարունակությունը դառնար, մայիսի սկզբին հանդես են եկել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Սիրիական դիրքորոշմանն աջակցող և «Սիրիայի ընկերների» խմբում ընդգրկված երկրները կողմ են հանդես եկել այդ միջոցառմանը։ Այդ համաժողովին մասնակցելու սկզբունքային համաձայնություն է տվել նաև պաշտոնական Դամասկոսը, սակայն ընդդիմադիր խմբերը չեն կարող այդ հարցի շուրջ համաձայնության գալ։ –0–