Ճապոնիան վաճառում է աշխարհի ամենամեծ ծխախոտային ընկերություններից մեկի իր մասնաբաժնի մեկ երրորդ մասը
25.02.2013,
18:21
Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը, որին պատկանում է Japan Tobacco Inc. (JT) ծխախոտի արտադրողի 50 տոկոս բաժնետոմսերը, ծրագրում է վաճառել ընկերության` իր բաժնետոմսերի մեկ երրորդը (333 մլն բաժնետոմս), ասվում է JT հաղորդագրությունում, հաղորդում է РБК–ն։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը, որին պատկանում է Japan Tobacco Inc. (JT) ծխախոտի արտադրողի 50 տոկոս բաժնետոմսերը, ծրագրում է վաճառել ընկերության` իր բաժնետոմսերի մեկ երրորդը (333 մլն բաժնետոմս), ասվում է JT հաղորդագրությունում, հաղորդում է РБК–ն։
Գործարքի գումարը չի հաղորդվում, սակայն ելնելով ընկերության մեկ բաժնետոմսի` այսօրվա առուվաճառքի արդյունքում արձանագրված գնից` ճապոնական իշխանությունները կարող են վաճառքից մոտ 967 մլրդ իեն (10,3 մլրդ դոլար) ներգրավել։
Բաժնետոմսերի վաճառքը երկրի վերականգնման ծրագրի մի մասն է 2011 թվականի մարտի տարերային աղետից հետո։ Մասնավորապես, Ճապոնիայի իշխանությունները բարձրացնում են հարկերը և կրճատում իրենց պարտքերը պետական ընկերություններում։
Հրապարակված նյութերում ասվում է նաև, որ JT–ն ծրագրում է հետ գնել իր թղթերի մի մասը, որը կազմում է 250 մլրդ իեն (2,65 մլրդ դոլար)։ Գործարքի վերջնական տվյալները, ներառյալ տրանզակցիայի ճշգրիտ գումարը, կհրապարակվեն 2013 թվականի մարտի 11-13–ը։
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին Ճապոնիայում տեղի էր ունեցել 9 մագնիտուդի երկրաշարժ, ինչից հետո երկրում ուժեղ ցունամի էր սկսվել։ Տարերային աղետի զոհ էին դարձել մոտ 20 հազար մարդիկ։ Բնական աղետի հետևանքով վթարի էր ենթարկվել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որտեղ մի քանի պայթյուն և ռադիացիայի արտահոսք էր գրանցվել։
Japan Tobacco–ն աշխարհի` մեծությամբ երրորդ ծխախոտային ընկերությունն է։ Այն հիմնվել է 1898 թվականին։ Հիմնական ապրանքանիշները, որոնցով Japan Tobacco–ն ծխախոտ է արտադրում, Camel–ը, Winston–ը, Mild Seven–ը, More–ն, Salem–ն են։ -0-