Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Թուրքիայի` Սիրիա ներխուժելու վտանգը նավթի գների կտրուկ աճ է առաջացրել

05.10.2012, 10:11
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի` հոկտեմբերի 4–ին, առքուվաճառքների արդյունքներով, շոշափելի աճել են ներդրողների մտավախությունների ֆոնին, որոնք պայմանավորված են Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների սրմամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի` հոկտեմբերի 4–ին, առքուվաճառքների արդյունքներով, շոշափելի աճել են ներդրողների մտավախությունների ֆոնին, որոնք պայմանավորված են Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների սրմամբ։

WTI (Light Sweet) նավթի պաշտոնական գինը Նյու Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային բորսայում բարձրացել է 3.57 դոլարով և կազմել է 91.71 դոլար 1 բարելի դիմաց։

Brent նավթի պաշտոնական գինն InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) էլեկտրոնային ապրանքային բորսայում առքուվաճառքի արդյունքներով բարձրացել է 4.41 դոլարով և մեկ բարելի դիմաց կազմել է 112.58 դոլար։

Սև ոսկու գները կտրուկ աճել են նրանից հետո, երբ հինգշաբթի թուրքական կառավարությունը խորհրդարանից Սիրիայի տարածքում ռազմական օպերացիաների անցկացման մանդատ ստացավ։ Օրենսդրական որոշումը թուրքական Աքչակալե քաղաքի գնդակոծման պատասխանն էր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3–ին Սիրիայի կողմից արձակված արկերը պայթել են Աքչակալեում։ Թուրքիան պատասխան հարված է հասցրել։ 

Գների թռիչքը պայմանավորված է Մերձավոր Արևելքից նավթամատակարարումների անվտանգության մտավախություններով։ Տարածաշրջանը հատում են մեծ թվով խողովակաշարեր, որոնք կարող են վնասվել հավանական ռազմական գործողությունների ժամանակ։

Բացի այդ, դրությունը կայունություն չի ավելացնում նաև Մերձավոր Արևելքում, որտեղ Իրանն Իսրայելի և Արևմուտքի հետ վեճերում վճռականորեն պաշտպանում է միջուկային ծրագրիր իրավունքը, և երկու կողմերը միմյանց ռազմական գործողություններով են սպառնում։ -0-