Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Վ. Յակունինը «ազատման» մասին. Ցանկապատերի վրայի գրություններին ուշադրություն չեմ դարձնում

20.06.2013, 11:15
Ռուսական երկաթուղու ղեկավար Վլադիմիր Յակունինը մեկնաբանեց ռուսական խոշոր ԶԼՄ-ներին իբրև թե իր ազատման մասին կառավարական հաղորդագրության տարածումը։ Դա «անվանարկման ծրագրված ակցիա էր», հայտարարեց նա Forbes ամսագրին, գրում է РБК-ն։
Վ. Յակունինը «ազատման» մասին. Ցանկապատերի վրայի գրություններին ուշադրություն չեմ դարձնում
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական երկաթուղու ղեկավար Վլադիմիր Յակունինը մեկնաբանեց ռուսական խոշոր ԶԼՄ-ներին իբրև թե իր ազատման մասին կառավարական հաղորդագրության տարածումը։ Դա «անվանարկման ծրագրված ակցիա էր», հայտարարեց նա Forbes ամսագրին, գրում է РБК-ն։

ՌԵ ղեկավարը «ցանկապատերի վրայի գրություններին ուշադրություն չի դարձնում» և համոզված է, որ նման սադրանքները կկրկնվեն։ Այդ կապակցությամբ երկաթուղու ղեկավարը հիշեցրեց, որ «միևնույն անցքի մեջ գնդակը երկու անգամ չի ընկնում»։

«Ազատման» մասին լուրը նրան հասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և գործարարների հետ ճաշելիս, պատմում է Յակունինը։ Նրա խոսքերով` այդ լուրը որևէ մեկի ախորժակը չփչացրեց, իսկ երկրի ղեկավարը կատակեց` «Ինչ երջանկություն քեզ բաժին հասավ»։

Հիշեցնենք, որ Յակունինի հրաժարականի մասին կեղծ լուրը տարածվել է նախօրեին երեկոյան` ժամը մոտ 20:00-ին։ Շուտով հաջորդեց պաշտոնական հերքումը վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի և նախագահի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովի կողմից։  Նրանք կոչ արեցին ԶԼՄ-ներին` զգույշ վերաբերվել պաշտոնական գերատեսչություններից ստացվող էլեկտրոնային նամակներին։

Հայտնի է, որ սկանդալային հաղորդագրությունն ուղարկվել է պրովայդերի IP հասցեից, որը գրանցված է Իրկուտսկի շրջանում։--0--