Ուկրաինան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ գործակցությունը խորացնելու մասին հուշագիր է ստորագրել
31.05.2013,
18:38
Ուկրաինան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ գործակցությունը խորացնելու մասին հուշագիր է ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Միասնական տնտեսական տարածքի մասնակից–երկրների գործարարների համաժողովի ընթացքում, որն անցկացվում է Մինսկում, հայտնում է РБК–ն։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ գործակցությունը խորացնելու մասին հուշագիր է ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Միասնական տնտեսական տարածքի մասնակից–երկրների գործարարների համաժողովի ընթացքում, որն անցկացվում է Մինսկում, հայտնում է РБК–ն։
Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։
Մի քանի օր առաջ ՌԴ առաջին փոխնախարար Իգոր Շուվալովը հայտնել էր, որ այդ հուշագիրը թույլ կտա Ուկրաինային որպես դիտորդ մասնակցել Միասնական տնտեսական տարածքի (Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան) և Միասնական մարմինների տնտեսական հանձնաժողովի աշխատանքին։
Պայմանավորվածությունը ենթադրում է նաև 2015 թվականի հունվարի մեկից Ուկրաինայի դիտորդական մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքին։ Մինչ այդ երկրի ներկայացուցիչները կարող են մասնակցել Եվրոպական տնտեսական տարածքի այնպիսի մարմինների աշխատանքին, ինչպիսին են Եվրոպական տնտեսական գերագույն խորհուրդը, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, Ուկրաինան կարող է մասնակցել նաև Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստերին։
Շուվալովը նշել էր, որ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի կանոնադիր փաստաթղթերը դիտորդի կարգավիճակ չեն նախատեսում։ Միաժամանակ նա ավելացրել էր, որ նման հնարավորություն կարող է լինել նշված փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո։-0-