WTI տեսակի նավթի գինը Նյու Յորքում հասել է բարելի դիմաց 82.7 դոլարի
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. WTI տեսակի նավթը Նյու Յորքի առևտրային բորսայում հինգշաբթի թանկացել է 0.92 դոլարով (1,1%): Նոյեմբերյան մատակարարումների ֆյուչերսների գինը առուվաճառքի ավարտին կազմել է 82.7 դոլար` մեկ բարելի դիմաց, հայտնում է Փրայմը։
Առուվաճառքի մեկնարկի պահին 2012 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ WTI տեսակի նավթի գինը իջել է 80 դոլարից։ Պատճառը ԶԼՄ–ների հրապարակած հրապարկումն էր այն մասին, որ OPEC–ը մտադիր չէ նվազեցնել քվոտաները նավթի արդյունահանման համար։ Սակայն երբ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնեց, որ երկրում բենզինի պաշարները նվազել են և հասել 2012 թվականի նոյեմբերի նվազագույն մակարդակին, նավթի գները սկսեցին բարձրանալ, և օրը փակվեց դրական դինամիկայով։
«Սև ոսկու» գնի աճը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ հինգշաբթի լրանում էր բորսայում նոյեմբերյան պայմանագրերի շրջանառության ժամկետը, և շատ թրեյդերներ արագ փակում էին իրենց դիրքերը։
«Շուկայում փոփոխություն եղավ վերջին մի քանի օրում գների զգալի նվազումից հետո»,– ասել է աշխարհում ամենամեծ կոնսալտինգային կազմակերպություններից մեկի` Tradition Energy–ի վերլուծաբան Ջին Մակջիլիանը։
IAF Advisors կոնսալտինգային ընկերության աշխատակից Կայլ Կուպերն էլ նշել է, որ առաջիկայում նավթի շուկայի բացասական միտումը կպահպանվի։ Նրա խոսքով` «չնայած հինգշաբթի գրանցված աճին, նավթի գների անկումը խթանող գործոնները չեն վերացել»։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:11 17.10.2014