ԵՀ–ը նվազեցրել է 2013թ.–ի նավթի միջին տարեկան գների կանխատեսումը` մինչև $104,9
03.05.2013,
16:46
Եվրահանձնաժողովը նվազեցրել է Brent տեսակի նավթի միջին տարեկան արժեքի կանխատեսումը` ընթացիկ տարվա իր գարնանային կանխատեսման մեկ բարելի դիմաց կազմելով 104,9 դոլար` ձմռան կանխատեսման մեկ բարելի դիմաց 114 դոլարի փոխարեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը նվազեցրել է Brent տեսակի նավթի միջին տարեկան արժեքի կանխատեսումը` ընթացիկ տարվա իր գարնանային կանխատեսման մեկ բարելի դիմաց կազմելով 104,9 դոլար` ձմռան կանխատեսման մեկ բարելի դիմաց 114 դոլարի փոխարեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հիմնվելով պահանջարկի և առաջարկի դրական հաշվեկշռի վրա` նավթի արժեքը գնահատվում է 2013թ.–ին միջինը մեկ բարելի դիմաց 104,9 դոլար և 2014թ.–ին` 99,2 դոլար մակարդակում»,– գարնանային կանխատեսման մեջ գրում են ԵՀ փորձագետները։ Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը ներկա պահին կազմում է մեկ բարելի դիմաց շուրջ 102,7 դոլար։
ԵՀ–ն վատացրել է եվրագոտու ներկա և հաջորդ տարվա ՀՆԱ–ի դինամիկայի կանխատեսումները, Ճապոնիայի ուղղությամբ լավացրել է ընթացիկ տարում և անփոփոխ է թողել հաջորդ տարվա համար, ԱՄՆ–ի և Չինաստանի ուղղությամբ գնատահականներն անփոփոխ են մնացել։ Գլոբալ ՀՆԱ–ի գնահատկանը փոքր–ինչ կրճատվել է։ –0–