Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

20-ամյա զինծառայող է մահացել նախնական տվյալներով համածառայակցի կողմից արձակված կրակոցից

29.04.2022, 01:10
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել է
20-ամյա զինծառայող է մահացել նախնական տվյալներով համածառայակցի կողմից արձակված կրակոցից
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.), հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-