Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգ է ստացվել. ԱԻՆ
20.07.2022,
14:07
Մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, ուղևորներին տարհանել են
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, ուղևորներին տարհանել են, քանի որ ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։–0–