Երևանի ոստիկանական բաժանմունքում անչափահասի են խոշտանգել և փաստաբանների են ծեծել. միջադեպը պարզաբանում է Փաստաբանների պալատը

Երևանի ոստիկանական բաժանմունքում անչափահասի են խոշտանգել և փաստաբանների են ծեծել. միջադեպը պարզաբանում է Փաստաբանների պալատը

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. Նախօրեին Էրեբունու ոստիկանության բաժնում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել, փաստաբաններ են ծեծի ենթարկվել։ Այս մասին ուրբաթ հայտարարվեց Փաստաբանների պալատի հրատապ ասուլիսում։

Ինչպես տեղեկացրեց տուժողների պաշտպան Հրանտ Անանյանը, փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը գնացել են ոստիկանություն՝ մասնակցելու անչափահասի և ոստիկանության բաժնի աշխատակցի առերեսմանը։ Առերեսման ժամանակ անչափահասը փաստաբաններին ու հոգեբաններին ասել է, որ նախորդ օրը նրան ուժով բերման են ենթարկել և խոշտանգել։ Մասնավորապես, շորերը քաշել են գլխին, գցել գետնին, ծեծել են ու տրորել։

«Ցուցմունքի ժամանակ օպերլիազորը, ով ներկա էր առերեսմանը, սկսել է լարվել, այդ լարվածությունը հասել է գագաթնակետին, երբ փաստաբանները սկսել են հարցեր տալ նրան՝ հանգամանքները պարզելու համար»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ սենյակի դռան մոտ հավաքվել են շուրջ 10 օպերլիազորներ, ովքեր այնտեղ չպետք է լինեին։ Փաստաբանների հասցեին վիրավորանքներ են հնչել։

Անանյանը նշեց, որ երբ Մարզպետ Ավագյանը դուրս է եկել սենյակից, իրեն շրջապատել են և սկսել են ծեծել, իսկ երբ Էմանուել Անանյանը դուրս է եկել աղմուկի վրա և փորձել է հանգստացնել ներկաներին, նրա ձեռքերը ոլորվել են։ Ոստիկանության բաժնի աշխատակիցը վիրավորել է նրան, իսկ առերեսմանը մասնակցած աշխատակիցը հարվածել է գլխին։

«Միայն Քննչական կոմիտեի աշխատակիցների միջամտության արդյունքում է հնարավոր եղել դադարեցնել այս ամենը»,- ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ համապատասխան դիմում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զորաբյանն իր հերթին նշեց, որ առերեսմանը ներկա չեն եղել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները, պարզապես այն պատճառով, որ նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին։

Նա նաև կոչ արեց ոստիկանապետին հստակ քրեաիրավական գնահատական տալ այս միջադեպին մասնակցած բոլոր ոստիկաններին և նշեց, որ նրանց լիազորությունները պետք է դադարեցվեն։

Ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքը հետաքննվում է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:20 10.02.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×