Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Զորամասի զինանոցում զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրգործ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով

05.11.2019, 10:39
Զորամասի զինանոցում զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրգործ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։
Զորամասի զինանոցում զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրգործ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 2019թ.–ի նոյեմբերի 4–ի ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը: 

Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, մահացած զինծառայողը 19 տարեկան էր։ Դեպքը տեղի է ունեցել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։–0–