Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ԼՂՀ–ում

16.06.2017, 19:02
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ԼՂՀ–ում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսօր Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ԼՂՀ Հադրութ քաղաքում։

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հունիսի 16-ին տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Գրինվիչի ժամանակով` 13:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության 48.530 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք, Գաբալա քաղաքից 57 կմ արևելք), օջախի 30 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում ՝ Հադրութ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:

«Երկրաշարժի էպիկենտրոնը ՀՀ պետական սահմանից գտնվում է 228 կմ հեռավորության վրա», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–