Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Ադրբեջանում գրանցվել է 4,5 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է Հայաստանում

08.09.2016, 10:53
Նախօրեին Ադրբեջանի տարածքում գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ադրբեջանում գրանցվել է 4,5 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Ադրբեջանի տարածքում գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, տեղական ժամանակով ժամը 20:57-ին (Գրինվիչի ժամանակով` 16:57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

«Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.770 և արևելյան երկայնության 46.630 (Ադրբեջանի հանրապետության Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս)», – նշվում է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Հաղորդագրության համաձայն, երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Նոյեմբերյանում: -0-