Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 5, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Ձերբակալվել է Բանգլադեշի քաղաքացին, ով ապօրինի կերպով հատել է հայ-թուրքական սահմանը (ՖՈՏՈ)

07.08.2018, 10:43
Սահմանախախտը սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:
Ձերբակալվել է Բանգլադեշի քաղաքացին, ով ապօրինի կերպով հատել է հայ-թուրքական սահմանը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Արտաշատի հատվածում ձերբակալել են տղամարդու, ով Արաքս գետով ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը, տեղեկացնում են վարչության լրատվական ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ տղամարդը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է:

Սահմանախախտը սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:–0–