Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ` Արտաշատում գտնվող մասնաճյուղը պայթեցնել սպառնացող քաղաքացին ձերբակալվել է

01.11.2012, 13:07
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնում է պայթեցնել Արտաշատ քաղաքի ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղի շենքը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ` Արտաշատում գտնվող մասնաճյուղը պայթեցնել սպառնացող քաղաքացին ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 1-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնում է պայթեցնել Արտաշատ քաղաքի ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղի շենքը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեվ շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Ժամը 11.57-ին ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից, բանկի աշխատողները տարհանվել են։

Մամուլի ծառայությունից խոստանում են լրացուցիչ տեղեկություն տրամադրել ավելի ուշ:--0-