Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահվան դեպքերի թիվը 20-ն է

11.09.2020, 16:40
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահվան դեպքերի թիվը 20-ն է
Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել. մահվան դեպքերի թիվը 20-ն է

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այսպիսով, այսօր ալկոհոլային թունավորումից մեկ մահ է արձանագրվել. Մահվան դեպքերի թիվը 20-ն է:

Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

«Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-