Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Փլուզման հետևանքով փակված «Վերին Լարս» հսկիչ անցակետում ավելի քան 50 ավտոմեքենա է կուտակվել. տրանսպորտի նախարարություն

21.08.2014, 14:45
Փլուզման հետևանքով փակված «Վերին Լարս» հսկիչ անցակետում Ավելի քան 50 ավտոմեքենա է կուտակվել, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Փլուզման հետևանքով փակված «Վերին Լարս» հսկիչ անցակետում ավելի քան 50 ավտոմեքենա է կուտակվել. տրանսպորտի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Փլուզման հետևանքով փակված «Վերին Լարս» հսկիչ անցակետում Ավելի քան 50 ավտոմեքենա է կուտակվել, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Օգոստոսի 20-ին ժամը 22:30-ից փլուզման հետևանքով փակվել է «Վերին Լարս» հսկիչ անցակետը (Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհ)

«Իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քանի որ կրկնակի փլուզման սպառնալիք կա: Վրացական կողմը ճանապարհի մաքրման մասշտաբային աշխատանքներ է իրականացնում, և շուտով կներկայացվեն նախնական գնահատականներ, թե երբ կվերացվեն բնական աղետի հետևանքներն ու կբացվի երթևեկությունը», - ասաց Առաքելյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ թեև ճանապարհն այլ պետության սահմաններում է, այնուհանդերձ այն կարևոր նշանակություն ունի հայկական բեռների փոխադրման համար:

«Վրաստանի իշխանությունն այդ հատվածի վերականգնման և արդիականացման եռամյա ծրագիր է մշակել, և մեզ դա բավարարում է, վրացի գործընկերները բավականին ադեկվատ են այս հարցում», - ասաց Առաքելյանը:

Միաժամանակ ՀՀ ԱԻ նախարար Ամեն Երիցյանը կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց, որ փլուզման հետևանքով վնասվել է նաև գազատարը, ինչի պատճառով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը:

«Այս պահին այդ ուղղությամբ երթևեկությունը փակ է, իսկ գազամատակարարման հարցը մենք կփորձենք լուծել սեղմ ժամկետներում», - ասաց Երիցյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հայկական կողմն իր աջակցությունն է առաջարկել բնական աղետի հետևանքների ոչնչացման գործում, ինչից վրացական կողմը հրաժարվել է՝ նշելով, որ «իր ուժերով ամեն ինչ կանի»:

Ինչպես այս կապակցությամբ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի համար շատ կարևոր է ճշտել երթևեկության վերականգնման ժամկետները:

Նա նաև տեղեկացրեց, որ հսկիչ անցակետով հաղորդակցության շուտափույթ բացմանն ուղղված ջանքերի ակտիվացման հարցը ևս կքննարկվի Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ով այս պահին գտնվում է Հայաստանում:

«Մի քանի ամիս առաջ ծագած նմանատիպ իրավիճակի հետևանքով մենք տնտեսական դժվարություններ ունեցանք բեռների տեղափոխման և տնտեսական ակտիվության կապակցությամբ, քանի որ ճանապարհը բավականին երկար ժամանակ փակ էր, ինչը բացասաբար ազդեց տնտեսական իրավիճակի վրա: Այդ պատճառով մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ այդ հատվածի շուտափույթ բացման համար», - ասաց Աբրահամյանը:
Մայիսի 17-ին Վրաստանի տարածքում գրանցված ուժեղ ցեխահոսքի հետևանքով փակվել էր Ռազմական-վրացական ճանապարհը՝ «Կազբեկի – Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ, և մեկ ամիս շարունակ արգելափակվել էր վրացական տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև ցամաքային տարանցիկ հաղորդակցությունը:--0-