Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+13

«Արմենիան Քարդ» ՓԲԸ–ն վերացրել է համակարգի աշխատանքում առաջացած խափանումները

03.10.2012, 13:56
«Արմենին Քարտ» ՓԲԸ–ն վերացրել է նախօրեին երեկոյան համակարգի աշխատանքում առաջացած խափանումները, ասվում է չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հատկացրած ընկերության հաղորդագրության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմենին Քարտ» ՓԲԸ–ն վերացրել է նախօրեին երեկոյան համակարգի աշխատանքում առաջացած խափանումները, ասվում է չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հատկացրած ընկերության հաղորդագրության մեջ։

«Արմենիան Քարդ» համակարգում առաջացած խաթարումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2–ին` ժամը 19։00–20։00–ն ընկած ժամանակահատվածում։

««Արմենիան Քարդ» ՓԲԸ–ն ներողություն է խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար և հայտնում, որ այժմ համակարգը գործում է բնականոն ռեժիմով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:--0--