Рейтинг@Mail.ru
USD
364.18
EUR
420.08
RUB
4.3052
GEL
139.8
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհ էր բռնկվել

18.06.2013, 12:43
Հունիսի 17-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70 հասցեում՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծուխ է նկատվում:
«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհ էր բռնկվել
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 17-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70 հասցեում՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծուխ է նկատվում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի տարածքում` թիվ 1/24 արտադրամասի մոտակա ուսումնական աշտարակում:

Հրդեհը մարվել է ժամը 16.14-ին: Այրվել են 100 կգ ռետինե թափոններ:-0-