«Վերին Լարս» հսկիչ անցակետը ցեխահոսքի պատճառով կարող է փակ լինել 2 շաբաթ
19.05.2014,
10:57
Ռուս–վրացական սահմանին գտնվող Վերին Լարս հսկիչ անցակետը, որը փակվել էր Վրաստանի տարածքում հզոր ցեխահոսքի պատճառով, կարող է փակ մնալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հյուսիսային Օսեթիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուս–վրացական սահմանին գտնվող Վերին Լարս հսկիչ անցակետը, որը փակվել էր Վրաստանի տարածքում հզոր ցեխահոսքի պատճառով, կարող է փակ մնալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հյուսիսային Օսեթիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։
«Վրաստանի փրկարար օպերատիվ հերթապահ ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռազմական–վրացական ճանապարհը կարող է փակ մնալ մոտ երկու շաբաթ», – պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
Շաբաթ առավոտյան Վրաստանի տարածքում հզոր սառցախառը ցեխահոսք է գրանցվել, որը փակել է ռազմական–վրացական ճանապարհն ու Թերեք գետի հունը։ Այս ամենի հետևանքով առաջացած կուտակումը սպառնում էր ողողել ռուսական Հյուսիսային Օսեթիայի մի քանի բնակավայրեր, որոնք գտնվում են սահմանային գոտում։ Շաբաթ երեկոյան տեղեկություն ստացվեց այն մասին, որ ջուրը բնական ելք է գտել, նրա մակարդակը սկսել է նվազել։
Միաժամանակ Վրաստանի տարածքի մոտ ռուսական հատվածում կուտակվել է մոտ 70 տրանսպորտային միջոց, որոնց հիմնական մասը մեծ բեռնատարեր են, որոնք ուղևորվում են դեպի Հայաստան և Ադրբեջան։ Վլադիկավկազի ղեկավարության ջանքերի շնորհիվ տրանսպորտային միջոցների վարորդներին գիշերելու համար տեղափոխել են Չմի սահմանամերձ գյուղի պիոներական ճամբարում։ Բացի այդ նրանց համար վրանային ճամբար է տեղադրվել։ Վլադիկավկազի ղեկավարությունը մարդկանց տաք սնունդ է տրամադրել։
Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ 2008 թ.–ի օգոստոսին Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո։ Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թ.–ի հոկտեմբերի 1–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երկրի արտաքին քաղաքականության գլխավոր հեռանկարներից են հայտարարել ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորումը։–0–