Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 17, կիրակի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ նախագահն ավարտել է կառավարության ձևավորումը

12.05.2018, 20:29
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն շաբաթ օրը ստորագրել է մի շարք հրամանագրեր ՀՀ կառավարության կազմում նշանակումներ կատարելու մասին։
ՀՀ նախագահն ավարտել է կառավարության ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն շաբաթ օրը ստորագրել է մի շարք հրամանագրեր ՀՀ կառավարության կազմում նշանակումներ կատարելու մասին։

Փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը:

Արդարադատության նախարար է նշանակվել Արտակ Զեյնալյանը:

Առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը:

Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արթուր Խաչատրյանը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը:

Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը:

Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը:

Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը:

Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը:

Նշվում է նաև, որ Սամվել Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Իսկ Հունան Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:-0-