Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Վարչապետը Հայաստանում ընդունել է Հունաստանի դեսպանին

06.07.2016, 21:04
Չորեքշաբթի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:
Վարչապետը Հայաստանում ընդունել է Հունաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին՝ հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում է պետության կառավարության մամուլի ծառայությունը։ 

Հաղորդագրության համաձայն, վարչապետը բարձր և արդյունավետ է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում, ինչը նպաստել է Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, ինչի համար առկա է մեծ ներուժ: Այս համատեքստում վարչապետն ընդգծել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը: 

Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել վարչապետին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրել: Դեսպանը վստահություն է հայտնել, որ հետագայում ևս հայ-հունական փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության մի շարք ճյուղերում: 

Հայ-հունական հարաբերությունների զարգացման առումով զրուցակիցները կարևորել են երկկողմ տարբեր մակարդակի փոխայցելությունները: Կողմերը հեռանկարային են համարել փոխգործակցության ընդլայնումը կրթության, պաշտպանության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը և Իոաննիս Տայիսը քննարկել են հայ-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, նշվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին վարչապետը դեսպան Տայիսին մաղթել է նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: -0-