Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Երևանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները

29.04.2018, 13:45
Կիրակի կեսօրից Երևանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները:
Երևանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կիրակի կեսօրից Երևանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները:

 

Նախօրին Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում երկու օրով դադարեցված բոլոր զանգվածային ակցիաները, պետք է վերսկսվեն կիրակի կրկնակի ծավալով:

Նա կոչ է արել արգելափակել մայրաքաղաքի բոլոր փողոցները, ինչպես նաև Երևան տանող բոլոր ճանապարհները: Ժամը 12-ին փողոցներ են դուրս եկել ուսանողները, ովքեր մեկ համալսարանից գնում են մյուսը ու կոչ են անում միանալ իրենց:


Ուսանողներն երթ են անցկացնում Երևանի պետական համալսարանից դեպի քաղաքի կենտրունում գտնվող համալսարաններ, այդ թվում Բժշկական համալսարան, Պոլիտեխնիկ, Հայաստանի ագրարային համալսարան, Բրյուսովի անվան Երևանի պետական համալսարան: Երթի վերջնական կետն է Հանրապետության հրապարակը:

Փաշինյանը հայտնել է նաև, որ 16:00-ին պետք է բացվեն Երևան տանող բոլոր ճանապարհները, որպեսզի մարզերի բնակիչները կարողանան հասնեն հանրահավաք, որը տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին:

 

Փաշինյանը մտադիր է ժամը 17:00-ին երթ անցկացնել Երևանի Ֆրանսիայի հրապարակից, որը կեզրափակվի Հանրապետության հրապարակում:

Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-