Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Դաշնակցությունը կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

29.04.2018, 13:41
Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունների մասին:
Դաշնակցությունը կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունների մասին:

«Վարչապետի միասնական թեկնածուի և քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն», - նշվում է հայտարարությունում։

Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-