Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Նիկոլ Փաշինյան. մենք չենք պատրաստվում աշխարհաքաղաքական կտրուկ ռևերսներ կատարել

24.04.2018, 23:00
Հայաստանի դուրս գալն այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին ԵՏՄ-ն է, կարող է լուծվել միայն հանրաքվեի միջոցով:
Նիկոլ Փաշինյան. մենք չենք պատրաստվում աշխարհաքաղաքական կտրուկ ռևերսներ կատարել
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դուրս գալն այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին ԵՏՄ-ն է, կարող է լուծվել միայն հանրաքվեի միջոցով, ասաց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ նա հայտարարեց, որ «մենք չենք պատրաստվում աշխարհաքաղաքական կտրուկ ռևերսներ կատարել»:

«Մտադիր ենք անել ամենը, ինչ Հայաստանի շահերից է բխում, բայց չենք պատրաստվում անել աշխարհաքաղաքական կտրուկ ռևերսներ և շարժումներ, որովհետև կարծում եմ, որ այժմ դրա ժամանակը չէ»,- ասաց Փաշինյանն արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, արտաքին քաղաքական հարաբերությունները կկառուցվեն բացառապես ելնելով Հայաստանի և հայ ժողովրդի շահերից:

Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: -0-