Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

2013թ.–ը ցույց տվեց, որ ղարաբաղյան հակամարտության առկա ստատուս–քվոն հիմնավոր կերպով պահպանվում է

13.12.2013, 19:07
Ընթացիկ տարին ցույց տվեց, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացում առկա ստատուս–քվոն հիմնավոր կերպով պահպանվում է, ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
2013թ.–ը ցույց տվեց, որ ղարաբաղյան հակամարտության առկա ստատուս–քվոն հիմնավոր կերպով պահպանվում է
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարին ցույց տվեց, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացում առկա ստատուս–քվոն հիմնավոր կերպով պահպանվում է, ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Սա տարի էր, երբ ի հեճուկս սպասումների ու մտավախությունների, անգամ հոռետեսներին պարզ դարձավ, որ ղարաբաղյան հակամարտության առկա ստատուս–քվոն հիմնավոր կերպով պահպանվում է»,–«2013թ.–ի արդյունքները» թեմայով հասարակական բանավեճերի ընթացքում հայտնեց Մինասյանը։

Նա ավելացրեց, որ ոչ մի մարտավարական զարգացում չի կարող փաստացիորեն փոխել այն ռազմական, քաղաքական, տնտեսական և արտաքին քաղաքական ձևաչափը, որն առկա է և պահպանում է ստատուս–քվոն։

Մինասյանը նշեց նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` շուրջ երկու տարվա ընթացքում կայացած միակ հանդիպումը հաստատեց այդ իրողությունը։

«Նախագահները հանդիպեցին միայն, որպեսզի ինչպես սեփական, այնպես էլ արտաքին հանրությանը ցույց տան և անգամ իրենք համոզվեն, որ բանակցային գործընթացն անհրաժեշտ է միայն նրա համար, որ թեթևացնի ստատուս–քվոյի այդ իրավիճակը»,– նշեց նա։

«2013թ.–ի արդյունքները» թեմայով հասարակական բանավեճերը կազմակերպվել են Կովկասի Ինստիտուտի կողմցի` Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ և համագործակցությամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-