Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Արծրուն Հովհաննիսյան, այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել

30.10.2020, 12:07

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել», – նշել է նա։

Արցախի ՊԲ–ն ավելի վաղ հայտնել էր, որ կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:–0–