Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի կանցլերի խորհրդականի հետ

22.03.2022, 11:13
Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի կանցլերի խորհրդականի հետ
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 21-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտներին, հաղորդում է ԱԽ մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին»,- նշվում է Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ։–0–