Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

20.11.2024, 12:32
Նոյեմբերի 18–ին Գնել Սանոսյանը հրաժարական է տվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար կնշանակվի Դավիթ Խուդաթյանը։

«Սիրելի հայրենակիցներ, Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար», – գրել է Փաշինյանը։

Նոյեմբերի 18–ին Գնել Սանոսյանը հրաժարական է տվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։