Рейтинг@Mail.ru
USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնում է Լյուքսեմբուրգ

25.01.2022, 11:08
Այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնում է Լյուքսեմբուրգ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:

Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան:–0–