Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ կանչվել է հարցաքննության

22.11.2021, 14:26
Սերժ Սարգսյանը կանչվել է հարցաքննության որպես մեղադրյալ
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ կանչվել է հարցաքննության
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Խոսքը ձեռնարկատեր Սիլվա Համբարձումյանի հայցով հարուցված գործի մասին, որի առանցքային դերակատարներից է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, քաղաքացի Համբարձումյանը հայտարարել է քննությանը, որ 2008թ.–ին 7մլն դոլարի կաշառք է տվել Քոչարյանին մոտ կանգնած անձանց, որպեսզի այդ գումարը փոխանցվի Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին (ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը)։ Համբարձումյանը հայտարարել է, որ այդկերպ փորձել է խուսափել, որպեսզի իշխանությունները միջամտեն իր բիզնեսի մեջ։

«Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը․․․

Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։

Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր <որոշել են>, որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Հ․Գ․ Այս իրավական խայտառակության մնացած մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ, համոզված եմ, որ ձեր գործերը քննող քննիչները ձեզնից գրագետ են լինելու», – գրել է Մակինյանը։–0–