Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ

01.04.2019, 14:39
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ։
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները, հաղորդումէ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Ավելի ուշ կայացել է Փաշինյան–Ալիև առանձնազրույցը, որը տևել է շուրջ 2 ժամ։

Առաջնորդները կողմ են արտահայտվել հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավման համար: Նրանք համաձայնվել են նաև մշակել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում:

ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանձնարարել են իրենց երկրների ԱԳ նախարարներին կրկին հանդիպել համանախագահներին առաջիկայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը:-0-