Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների

04.02.2021, 23:49
Գերիներին հնարավորություն է ընձեռվել կապվել իրենց ընտանիքների հետ
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 1–ին և 2–ին Ադրբեջանում այցելել են չորս հայ գերիների` քաղաքացիական անձանց և ռազմագերիների։

Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն։

«Այդ ընթացքում նրանց հնարավորություն է ընձեռվել կապվել իրենց ընտանիքների հետ», – նշեց Ամատունին։

Նա ավելացրեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների ուշադրության կենտրում են գերիների պահման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմունքը, առողջական վիճակը, ցանկացած մտահոգիչ տեղեկություններ ուղղվում են իրավասու մարմիններին, որոնք պատասխանատու են այդ մարդկանց համար։–0–