Рейтинг@Mail.ru
USD
368.96
EUR
434.23
RUB
4.9961
GEL
137.67
2026 թ. մայիսի 12, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Պաղեստինի ԱԳՆ ղեկավարը ծրագրում է այցելել Հայաստան

11.05.2012, 12:10
Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևան այցելելու իր մտադրության մասին, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևան այցելելու իր մտադրության մասին, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Հանդիպումը տեղի է ունեցել Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում:

«Հանդիպման ժամանակ մտքեր փոխանակվեցին հայ-պաղեստինյան հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ: Նախարար ալ-Մալիքին վերահաստատեց Հայաստան այցելելու իր մտադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:--0--