ՊՆ. հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
16.01.2020,
18:47
Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. Նախօրեին հակառակորդի արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):
«Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է քննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–