Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Պապիկյանը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

19.01.2024, 13:21
Քվինը Պապիկյանին աշխատանքային ընթրիքի էր հրավիրել
Պապիկյանը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:–0–