Փաշինյան․ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության
19.01.2024,
15:39
Նա ընդգծել է, որ այդ հարցում իր հրապարակային արտահայտած դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությունում աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարե է, որ Հայաստանը կարիք ունի ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության:
«Առաջինը, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձևերով լուծել, Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», – հայտարարել է նա։
Նա ընդգծել է, որ այդ հարցում իր հրապարակային արտահայտած դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել:
«Ես համոզված եմ և ժամանակը՝ իհարկե, որոշ կասկածների փուլով, բայց ի վերջո ապացուցեց, որ ինձ համար գոնե և մի շարք գործընկերների համար Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը՝ հաշվի առնելով ժողովրդավարական մեր ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար», – ասել է Փաշինյանը։–0–