Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ ՌԴ վարչապետ նշանակվելու կապակցությամբ

16.01.2020, 19:55
Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին՝ ՌԴ վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ ՌԴ վարչապետ նշանակվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», – նշված է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում:–0–