Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

«Քաղաքացիական պայմանագիր»–ն արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է․ խմբակցության քարտուղար

17.06.2024, 14:03
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 18.30-ին պետք է գումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Օրակարգում գործող կառավարության հրաժարականն ու նորի ձեւավորումն է։
«Քաղաքացիական պայմանագիր»–ն արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է․ խմբակցության քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։     

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորումի բացակայության պատճառով չի կայանա»,- ասաց Հովհաննիսյանը։ 