Рейтинг@Mail.ru
USD
396.54
EUR
409.11
RUB
4.1315
GEL
141.62
2025 թ. փետրվարի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Մոսկվայում ՀՀ դեսպանին

08.09.2023, 22:10
Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք են հայտնել, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Մոսկվայում ՀՀ դեսպանին
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Մոսկվայում ՀՀ դեսպանին: Հայաստանը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, հաղորդում է Առաջին լրատվականը։

Նման գնահատական պարունակող հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, որպես օրինակներ նշելով՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Կիև այցը և մարդասիրական օգնության տրամադրումը, ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։

Գերատեսչությունից նշել են, որ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին է փոխանցվել ՌԴ ԱԳՆ բողոքի նոտան Մարիա Զախարովայի մեկնաբանությունների վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության կապակցությամբ։

Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք են հայտնել, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, գործընկերության զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը Հայաստան՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու նպատակով։

«Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների իրականացման համար»,- նշված է հայտարարությունում։-0-