Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
-2

ՌԴ ԱԳ փոխնախարարն ընդունել է ՌԴ–ում ՀՀ դեսպանին. քննարկվել են հայ–ռուսական հարաբերությունների ակտուալ հարցեր

10.10.2023, 15:00
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեքշաբթի ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին
ՌԴ ԱԳ փոխնախարարն ընդունել է ՌԴ–ում ՀՀ դեսպանին. քննարկվել են հայ–ռուսական հարաբերությունների ակտուալ հարցեր
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեքշաբթի ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների որոշ արդիական հարցեր։

Ավելի վաղ Հարությունյանը հրավիրվել էր ՌԴ ԱԳՆ։ Նրան բողոք էր արտահայտվել «Հայաստանի ղեկավարության մի շարք անբարյացակամ գործողությունների և հայտարարությունների առնչությամբ»։ Նման քայլերի թվում ՌԴ ԱԳՆ-ն նշել է Միջազգային քրեական դատարանի հիմնարար փաստաթղթի՝ Հռոմի ստատուտի վավերացումը, Հայաստանում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև այցը։–0–