Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Վարչապետի գլխավոր խորհրդականն ու կառավարության աշխատակազմի ղեկավարն ազատվել են պաշտոններից

01.07.2021, 15:39
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հրամանագրեր Արսեն Թորոսյանին կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու, իսկ Արայիկ Հարությունյանին` վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին
Վարչապետի գլխավոր խորհրդականն ու կառավարության աշխատակազմի ղեկավարն ազատվել են պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հրամանագրեր Արսեն Թորոսյանին կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու, իսկ Արայիկ Հարությունյանին` վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։

Ինչպես նշվում է կառավարության կայքում, Փաշինյանը մեկ այլ հրամանագրով Արայիկ Հարությունյանին նշանակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունների համաձայն, Արսեն Թորոսյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ։–0–