Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Երևանում Կանադայի նոր հյուպատոսություն կբացվի

21.11.2022, 22:27
Հյուպատոսությունը կտրամադրի համապատասխան ծառայություններ այն կանադացիներին, ովքեր ապրում, սովորում, աշխատում և ճամփորդում են Հայաստանում
Երևանում Կանադայի նոր հյուպատոսություն կբացվի
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում Կանադայի նոր հյուպատոսություն կբացվի, հայտնել են ՀՀ-ում Կանադայի դեսպանությունից (նստավայրը՝ Մոսկվա):

Նոյեմբերի 24-ին նախատեսված արարողությանը կմասնակցի ՌԴ-ում և ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն Լը Քլերը: Կանադայի պատվավոր հյուպատոս կդառնա Վարդգես Ավագյանը:

Կանադայի ապագա հյուպատոսությունը կտեղակայվի Maple Leafs հայ-կանադական բժշկական կլինիկայի տարածքում և կտրամադրի համապատասխան ծառայություններ այն կանադացիներին, ովքեր ապրում, սովորում, աշխատում և ճամփորդում են Հայաստանում:-0-