Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Ցեղասպանության 100–րդ տարելիցի հայտարարությունն ընդունելու համար ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի ապրիլի 21–ին

17.04.2015, 21:46
Մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 21–ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հայտարարությունն ընդունելու համար, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ցեղասպանության 100–րդ տարելիցի հայտարարությունն ընդունելու համար ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի ապրիլի 21–ին
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 21–ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հայտարարությունն ընդունելու համար, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հայտարարության նախագծում հայ օրենսդիրները կոչ են անում ողջ աշխարհի խորհրդարաններին և միջազգային կառույցներին ճանաչել և դատապարտել 1915 թ.–ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—