Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Այս գիշեր հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ

30.09.2015, 12:57
Սեպտեմբերի 29-ին  և լույս  30-ի  գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր  տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Այս գիշեր հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 29-ին  և լույս  30-ի  գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր  տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, հայ դիքրապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160  կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի  նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է։

Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։-0-