Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանին փոխանցվել է տեղեկատվություն Ադրբեջանում պահվող 17 ռազմագերիների մասին սեպտեմբերի 13–ի ագրեսիայից հետո

03.10.2022, 15:23
Ադրբեջանական կողմը ներկայացրել է միայն ընդհանուր տեղեկություններ` չհայտնելով ռազմագերիների բժշկական հետազոտության մասին
Հայաստանին փոխանցվել է տեղեկատվություն Ադրբեջանում պահվող 17 ռազմագերիների մասին սեպտեմբերի 13–ի ագրեսիայից հետո
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանին փոխանցվել է տեղեկատվություն Ադրբեջանում պահվող 17 ռազմագերիների մասին սեպտեմբերի 13–ի ագրեսիայից հետո, երկուշաբթի հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը։

Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը ներկայացրել է միայն ընդհանուր տեղեկություններ` չհայտնելով ռազմագերիների բժշկական հետազոտության մասին։

ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը ԿԽՄԿ–ին հաստատել է ռազմագերիների մասին տեղեկատվությունը, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք արդեն գտնվում են պահման վայրերում։–0–