Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի խորհրդարանը հաստատել է Վերահսկիչ պալատի` 2014 թ.–ի ծրագիրը

03.12.2013, 15:00
Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի նիստում հաստատել է Վերահսկիչ պալատի` 2014 թվականի ծրագիրը։
Հայաստանի խորհրդարանը հաստատել է Վերահսկիչ պալատի` 2014 թ.–ի ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի նիստում հաստատել է Վերահսկիչ պալատի` 2014 թվականի ծրագիրը։

ՎՊ Խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը, ներկայացնելով փաստաթուղթը խորհրդարանում, հայտնել է, որ ծրագիրը բաղկացած է 13 ուղղություններից։

ՎՊ–ի ուշադրության կենտրոնում, ըստ նրա, առաջվա պես կմնան շինարարության, հիմնանորոգման, առողջապահության, ընդերքի օգտագործման ոլորտները։

«Մենք կհետևենք բյուջետային միջոցների ծախսերին և եկամուտների ստացմանը տարբեր ծրագրերի իրագործման շրջանակներում»,– ասաց Գևորգյանը։

Նա հայտնեց նաև, որ ծրագրում առաջին անգամ կիրառվել է բյուջետային միջոցների օգտագործման, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարության վիճակի մանրամասն ուսումնասիրություն ենթադրող մոտեցում առանձին մարզի բոլոր համայնքներում։ -0-