ԵՄ-ն կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը 25%-ով՝ մինչև $50 մլն. Ռոմպեյ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը մտադիր է ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը 25%-ով՝ մինչև 50 մլն. դոլար, ասաց Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը:
«Այդ միջոցները կուղղվեն հիմնական բարեփոխումների իրականացմանը՝ աջակցելու համար Հայաստանին Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհին»,- ասաց Ռոմպեյը չորեքշաբթի Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ::
Նա նշեց, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է գտնվում, սակայն ապագայում դեռ շատ անելիքներ կան:
Ըստ Ռոմպեյի՝ Եվրամիությունը պատրաստ է օգնել Հայաստանին միասնական արժեքներն առաջ մղելու համար:
«Դուք որքան շատ անեք, այնքան ավելիի հույս կարող եք ունենալ, «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով»,- ասաց նա:
ԵՄ նախագահը նշեց նաև, որ ԵՄ-ն ողջունում է եվրոպական նորմերին և չափանիշներին համապատասխանելու Հայաստանի ձգտումը:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին շարունակել ճանապարհը ժողովրդավարական ինստիտուտների հզորացման, կաշառակերությունը վերացնելու, մարդու իրավունքների և խոսքի ազատության նկատմամբ հարգանքը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Ռոմպեյը:--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:56 04.07.2012