Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ըստ 93% ընտրատարածքների տվյալների՝ Հայաստանի խորհրդարան է անցնում հինգ կուսակցություն և մեկ ընդդիմադիր դաշինք

07.05.2012, 08:59
Ըստ 1849 ընտրատարածքների կամ դրանց 93,3%-ի տվյալների՝ Հայաստանի խորհրդարան է անցնում հինգ կուսակցություն՝ Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես կուսակցական դաշինքը:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Ըստ 1849 ընտրատարածքների կամ դրանց 93,3%-ի տվյալների՝ Հայաստանի խորհրդարան է անցնում հինգ կուսակցություն՝ Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես կուսակցական դաշինքը: 

ՀՀԿ-ն շարունակում է առաջատար լինել՝ վերջին տվյալներով՝ հավաքելով ձայների   44,06%-ը (610 817 ձայն):

Ըստ ԿԸՀ տվյալների՝ երկրորդը «Բարգավաճ Հայաստանն» է՝30,32% (420 239), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք)՝ 7,05% (97 738), «Ժառանգությունը»՝ 5,69% (78 856), Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 5,63% (69644), «Օրինաց երկիրը»՝ 5,48% (79 009), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ ,,06% (14 761), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 0.36% (5034) և «Միավորված հայեր» կուսակցությունը՝ 0.20% (2839):

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, ըստ ճշտված տվյալների,  քվեարկել է  1 մլն. 572 հազ. 518 մարդ կամ ընտրազանգվածի 62,33%-ը:

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների 5 տոկոսը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը: ՀԱԿ-ը միակ դաշինքն է, այդ պատճառով պետք է հավաքի ձայների 7 տոկոսը:--0--